|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը
2017-08-01
Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը
60-ականներին Խորհրդային կառավարությունը Ստեփանակերտ քաղաքում ուռուցքաբանական հիվանդանոց հիմնելու որոշում կայացրեց։ Հիվանդանոցի շենքն ի սկզբանե հիվանդանոցային պայմաններ չի ունեցել, հարմարեցվել է։ Մոտ 900 քաղաքացու սպասարկող հիվանդանոցն այսօր ավելի քան անմխիթար վիճակում է, բայց դեռևս շարունակում է շահագործվել։
2017-ի ապրիլի 2-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսահայ բարերար և հովանավոր Ռիշար Օհանեսյանի ներկայությամբ հանդիսությամբ բացվեց Ստեփանակերտի նոր՝ ժամանակակից պայմաններին համապատասխան ուռուցքաբանական կենտրոնը։
2017-ի հուլիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարները այցելեցին Ստեփանակերտի՝ դեռևս չգործող ուռոցքաբանական կենտրոնը։ Ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Հայրիյանը նշեց, որ կենտրոնը կբացվի տարեվերջին, երբ ժամանեն արտերկրից պատվիրված տեխնոլոգիական սարքերը։ Վարդան և Գոհարիգ Օհանեսյանների անվան հիվանդանոց դիմող քաղաքացիներն նախկինի պես այլևս ստիպված չեն լինելու բարդ վիրահատությունների համար Երևան մեկնել․ նոր հիվանդանոցը հնարավորություն է տալու մասնագետներին քիմիոթերապիա և բարդ վիրահատություններ անցկացնել։ Արցախում ուռուցքային հիվանդություններից ամենատարածվածներն են կրծքագեղձի, թոքի, արգանդզի վզիկի քաղցկեղները։
Նկարներ

Այլ Նորություններ

2011-02-14
"Հայաստան" համահայկական հիմնադրամը ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում մանկապարտեզ է կառուցում

2011-02-11
"Հայաստան" հիմնադրամի Նյու-Յորքի տեղական մարմնի նախագահ է ընտրվել Խորեն Բանդազյանը

2011-02-04
"Հայաստան" համահայկական հիմնադրամը վերակառուցում է ԼՂՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի խմելու ջրի համակարգը
Ջուրը հասել է նորագյուղցուն

2011-01-21
"Հայաստան" համահայկական հիմնադրամն արդիականացնում է Չայկովսկու անվան դպրոցի ձայնադարանը

2010-12-27
"Հայաստան" համահայկական հիմնադրամը 2011-ին ընդառաջ սկսել է իր նոր աշխատաշրջանը

2010-11-26
20,8 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն ու նվիրատվության խոստում` Հեռուստամարաթոն 2010-ին

2010-11-22
"Հայաստան" համահայկական հիմնադրամի 11-րդ հեռախոսամարաթոնն արձանագրել է 1,3 միլիոն եվրո նվիրատվության խոստում

2010-11-19
"Հայաստան" համահայկական հիմնադրամի Ուրուգվայի նորաբաց տեղական մարմինն անցկացրել է իր առաջին դրամահավաք-ռադիոթոնը

2010-11-18
Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչություն. Գնահատենք ու տեր կանգնենք Արցախին

2010-11-18
"Հայաստան" համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը Լոնդոնում կազմակերպել է բարեգործական համերգ
Գայ Ֆոքնի օրը բարձրաճաշակ երեկոն հուզեց մեր սրտերը

մշակված է