|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը
2017-08-01
Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը
60-ականներին Խորհրդային կառավարությունը Ստեփանակերտ քաղաքում ուռուցքաբանական հիվանդանոց հիմնելու որոշում կայացրեց։ Հիվանդանոցի շենքն ի սկզբանե հիվանդանոցային պայմաններ չի ունեցել, հարմարեցվել է։ Մոտ 900 քաղաքացու սպասարկող հիվանդանոցն այսօր ավելի քան անմխիթար վիճակում է, բայց դեռևս շարունակում է շահագործվել։
2017-ի ապրիլի 2-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսահայ բարերար և հովանավոր Ռիշար Օհանեսյանի ներկայությամբ հանդիսությամբ բացվեց Ստեփանակերտի նոր՝ ժամանակակից պայմաններին համապատասխան ուռուցքաբանական կենտրոնը։
2017-ի հուլիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարները այցելեցին Ստեփանակերտի՝ դեռևս չգործող ուռոցքաբանական կենտրոնը։ Ուռուցքաբանական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Հայրիյանը նշեց, որ կենտրոնը կբացվի տարեվերջին, երբ ժամանեն արտերկրից պատվիրված տեխնոլոգիական սարքերը։ Վարդան և Գոհարիգ Օհանեսյանների անվան հիվանդանոց դիմող քաղաքացիներն նախկինի պես այլևս ստիպված չեն լինելու բարդ վիրահատությունների համար Երևան մեկնել․ նոր հիվանդանոցը հնարավորություն է տալու մասնագետներին քիմիոթերապիա և բարդ վիրահատություններ անցկացնել։ Արցախում ուռուցքային հիվանդություններից ամենատարածվածներն են կրծքագեղձի, թոքի, արգանդզի վզիկի քաղցկեղները։
Նկարներ

Այլ Նորություններ

2010-07-26
Այսօր "Հայաստան" համահայկական հիմնադրամը Դիտավան համայնքում բացեց խմելու ջրի նորակառույց ջրամատակարարման համակարգը

2010-07-13
"Հայաստան" համահայկական հիմնադրամը կառուցում է մանկապարտեզ Ղուզե Ճարտար գյուղում

2010-07-04
"Հայաստան" համահայկական հիմնադրամի ջանքերով Ակնաղբյուրում կառուցվել է համայնքային կենտրոն. գյուղապետարան, բուժկետ, գրադարան եւ հանդիսությունների սրահ

2010-06-30
Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը եւս մեկ ծրագիր է ստանձնել Երեւանի "Նորք" ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում

2010-06-28
Վերգետնյա անցում` Խանջյան-Թումանյան փողոցների հատման կետում

2010-06-21
"Հայաստան" համահայկական հիմնադրամի ծրագրերի ընթացքը Շուշիում

2010-06-14
Ֆրանսիայի ԱԺ պատգամավորի այցը Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոց

2010-06-11
Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ամենամյա բարեգործական ճաշկերույթի գումարները կուղղվեն Շուշիի մշակույթի կենտրոնի վերակառուցմանը

2010-06-03
Լոռու մարզի երեք ծրագրերից երկուսը` Արծնիում
"Հայաստան" հիմնադրամը հիմնանորոգում է Արծնիի համայնքային կենտրոնը

2010-05-24
“Հայաստան” համահայկական հիմնադրամի ջանքերով գործում է Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցքը

մշակված է