|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Արհեստագործությունը՝ որպես արվեստ․ Եզնիկ Մոզյան ուսումնարանը շարունակում է առաջադիմել
2017-08-02
Արհեստագործությունը՝ որպես արվեստ․ Եզնիկ Մոզյան ուսումնարանը շարունակում է առաջադիմել
Անկախ Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացմանը զուգահեռ զգալիորեն նվազեց արհեստագործական ուսումնարանների դերը։ Շինարարությունը, էլեկտրատեխնիկան, փայտամշակումը և այլ արհեստներն առանց համապատասխան ուսուցման զրկված էին իրենց կարևորագույն բաղադրիչից՝ արվեստից։
«Արհեստ իմացող երիտասարդն անոթի չի մնա», այս խոսքերով ֆրանսահայ բարերար, երջանկահիշատակ Եզնիկ Մոզյանը 2009-ին իր ողջ կարողությունը կտակեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնին՝ Հայաստանում արհեստագործական մեծամասշտաբ և համապարփակ ուսումնարան կառուցելու համար։
Արցախում, Շուշի քաղաքում 2015-ին բացվեց մեծ բարերարի հովանավորությամբ կառուցված արհեստագործական ուսումնարանը՝ տրամադրելով լիովին անվճար ուսուցում, հանրակացարան, ճաշարան, մարզասրահ, ավտոբուս և գրադարան։ Ուսումնարանն ընդունում է 14-15 տարեկան տղաների և աղջիկների, ովքեր ցանկանում են դառնալ կահույքագործ, որմնադիր, ջերմաէներգետիկ, քարագործ, հարդարման շինարարական աշխատանքների մասնագետ և այլ շատ ուրիշ մասնագիտություններ։
Ուսումնարանի տնօրեն Վասպուրակ Կարապետյանը պատմում է՝ ուսումնարանն իր ուսանողներին ոչ միայն ապահովում է կրթությամբ, այլև աշխատանքային փորձով և աշխատանքով։ «Մեզ մոտ 2 տարի սովորելու ընթացքում ուսանողները ժամանակի միայն 1/3-րդն են սովորում, մնացած ժամանակ նրանք աշխատում են շինարարական ընկերության հետ՝ վաստակելով սեփական գումար և ստանալով համապատասխան ստաժ և փորձ։ Ոչ միայն Արցախում և Հայաստանում,այլ տարածաշրջանում նման համակարգով գործող այլ ուսումնարաններ չկան»։
Արհեստագործական ուսումնարանում այս պահին սովորում է 94 երեխա։ Ուսումնարանի ոսկե կանոններից մեկն է՝ ոչ մի թուրքական ապրանք կամ նյութ ուսուցման ժամանակ չի կիրառվում։
Նկարներ

Այլ Նորություններ

2017-07-21
Մսի կոմբինատից Մուշ․ կյանքի նոր էջ՝ նոր տանը

2017-07-21
82-ամյա նվիրատուն․ 1000 դրամ՝ յուրաքանչյուր թոշակից

2017-07-17
Բարեգործություն՝ Telcell-ի տերմինալներով. Telcell-ը միանում է հայրենիքի բարենորոգմանը

2017-07-14
Աշոցքի հիվանդանոցն այսօրվանից տոմոգրաֆիկ հետազոտության սենյակ ունի

2017-07-14
Բավրայում հնդկացորենի վերամշակման գործարան է շահագործվում

2017-07-13
Բաղանիսն արգենտինահայերի աջակցությամբ ոռոգման ջուր կունենա

2017-07-12
Արգենտինահայերի ֆինանսավորմամբ Տավուշում բացվեց 100-րդ ջերմոցը

2017-07-10
Քարին տակն արդեն նոր մանկապարտեզ ունի

2017-07-06
Կրթաթոշակ՝ Կոնսերվատորիայի լավագույն ուսանողին

2017-07-03
Արևե մանուկների աշխարհում

մշակված է