|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Արհեստագործությունը՝ որպես արվեստ․ Եզնիկ Մոզյան ուսումնարանը շարունակում է առաջադիմել
2017-08-02
Արհեստագործությունը՝ որպես արվեստ․ Եզնիկ Մոզյան ուսումնարանը շարունակում է առաջադիմել
Անկախ Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացմանը զուգահեռ զգալիորեն նվազեց արհեստագործական ուսումնարանների դերը։ Շինարարությունը, էլեկտրատեխնիկան, փայտամշակումը և այլ արհեստներն առանց համապատասխան ուսուցման զրկված էին իրենց կարևորագույն բաղադրիչից՝ արվեստից։
«Արհեստ իմացող երիտասարդն անոթի չի մնա», այս խոսքերով ֆրանսահայ բարերար, երջանկահիշատակ Եզնիկ Մոզյանը 2009-ին իր ողջ կարողությունը կտակեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնին՝ Հայաստանում արհեստագործական մեծամասշտաբ և համապարփակ ուսումնարան կառուցելու համար։
Արցախում, Շուշի քաղաքում 2015-ին բացվեց մեծ բարերարի հովանավորությամբ կառուցված արհեստագործական ուսումնարանը՝ տրամադրելով լիովին անվճար ուսուցում, հանրակացարան, ճաշարան, մարզասրահ, ավտոբուս և գրադարան։ Ուսումնարանն ընդունում է 14-15 տարեկան տղաների և աղջիկների, ովքեր ցանկանում են դառնալ կահույքագործ, որմնադիր, ջերմաէներգետիկ, քարագործ, հարդարման շինարարական աշխատանքների մասնագետ և այլ շատ ուրիշ մասնագիտություններ։
Ուսումնարանի տնօրեն Վասպուրակ Կարապետյանը պատմում է՝ ուսումնարանն իր ուսանողներին ոչ միայն ապահովում է կրթությամբ, այլև աշխատանքային փորձով և աշխատանքով։ «Մեզ մոտ 2 տարի սովորելու ընթացքում ուսանողները ժամանակի միայն 1/3-րդն են սովորում, մնացած ժամանակ նրանք աշխատում են շինարարական ընկերության հետ՝ վաստակելով սեփական գումար և ստանալով համապատասխան ստաժ և փորձ։ Ոչ միայն Արցախում և Հայաստանում,այլ տարածաշրջանում նման համակարգով գործող այլ ուսումնարաններ չկան»։
Արհեստագործական ուսումնարանում այս պահին սովորում է 94 երեխա։ Ուսումնարանի ոսկե կանոններից մեկն է՝ ոչ մի թուրքական ապրանք կամ նյութ ուսուցման ժամանակ չի կիրառվում։
Նկարներ

Այլ Նորություններ

2012-04-23
Երեւանի Ս. Զորյանի անվան թիվ 56 դպրոցը մասնակցում է Հիմնադրամի ծրագրերին

2012-04-18
"Հայաստան" համահայկական հիմնադրամը տեղական մարմիններ է բացել Իտալիայում եւ Քուվեյթում

2012-04-11
"Հայաստան" հիմնադրամը հիմնանորոգել է Նորքի տուն ինտերնատի "Ա" մասնաշենքի III եւ IV հարկերը

2012-04-04
"Հայաստան" համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի հովանավորությամբ Դիտավան համայնքը նոր դպրոց կունենա

2012-03-30
Բացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 երիտասարդական մրցանակների հավակնորդների աշխատանքների մրցույթ-ցուցահանդեսը

2012-03-27
Արա Ագիշյանը պարգեւատրվել է Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանով

2012-03-23
"Գործիքային կատարում" անվանակարգում ավարտվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 երիտասարդական մրցանակի համար մրցապայքարը

2012-03-14
"Հայաստան" հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը շարունակում է հովանավորել Աբովյան քաղաքի ծննդատան հիմնանորոգման աշխատանքները

2012-03-03
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը «Հայաստան» հիմնադրամի 20-րդ տարեդարձի առթիվ

2012-03-02
Ազգային տուրքի ու նվիրումի 20 տարի
"Հայաստան" համահայկական հիմնադրամ

մշակված է