|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Արհեստագործությունը՝ որպես արվեստ․ Եզնիկ Մոզյան ուսումնարանը շարունակում է առաջադիմել
2017-08-02
Արհեստագործությունը՝ որպես արվեստ․ Եզնիկ Մոզյան ուսումնարանը շարունակում է առաջադիմել
Անկախ Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացմանը զուգահեռ զգալիորեն նվազեց արհեստագործական ուսումնարանների դերը։ Շինարարությունը, էլեկտրատեխնիկան, փայտամշակումը և այլ արհեստներն առանց համապատասխան ուսուցման զրկված էին իրենց կարևորագույն բաղադրիչից՝ արվեստից։
«Արհեստ իմացող երիտասարդն անոթի չի մնա», այս խոսքերով ֆրանսահայ բարերար, երջանկահիշատակ Եզնիկ Մոզյանը 2009-ին իր ողջ կարողությունը կտակեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնին՝ Հայաստանում արհեստագործական մեծամասշտաբ և համապարփակ ուսումնարան կառուցելու համար։
Արցախում, Շուշի քաղաքում 2015-ին բացվեց մեծ բարերարի հովանավորությամբ կառուցված արհեստագործական ուսումնարանը՝ տրամադրելով լիովին անվճար ուսուցում, հանրակացարան, ճաշարան, մարզասրահ, ավտոբուս և գրադարան։ Ուսումնարանն ընդունում է 14-15 տարեկան տղաների և աղջիկների, ովքեր ցանկանում են դառնալ կահույքագործ, որմնադիր, ջերմաէներգետիկ, քարագործ, հարդարման շինարարական աշխատանքների մասնագետ և այլ շատ ուրիշ մասնագիտություններ։
Ուսումնարանի տնօրեն Վասպուրակ Կարապետյանը պատմում է՝ ուսումնարանն իր ուսանողներին ոչ միայն ապահովում է կրթությամբ, այլև աշխատանքային փորձով և աշխատանքով։ «Մեզ մոտ 2 տարի սովորելու ընթացքում ուսանողները ժամանակի միայն 1/3-րդն են սովորում, մնացած ժամանակ նրանք աշխատում են շինարարական ընկերության հետ՝ վաստակելով սեփական գումար և ստանալով համապատասխան ստաժ և փորձ։ Ոչ միայն Արցախում և Հայաստանում,այլ տարածաշրջանում նման համակարգով գործող այլ ուսումնարաններ չկան»։
Արհեստագործական ուսումնարանում այս պահին սովորում է 94 երեխա։ Ուսումնարանի ոսկե կանոններից մեկն է՝ ոչ մի թուրքական ապրանք կամ նյութ ուսուցման ժամանակ չի կիրառվում։
Նկարներ

Այլ Նորություններ

2010-09-15
Արծնիի դպրոցը վերակառուցվել է “Հայաստան” համահայկական հիմնադրամի ջանքերով եւ Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ

2010-09-10
“Հայաստան” համահայկական հիմնադրամի Սիրիայի տեղական մարմինը Երեւանի թիվ 56 դպրոցին նվիրաբերել է համակարգչային գույք եւ արդի տեխնիկա

2010-09-08
“Հայաստան” համահայկական հիմնադրամը տեղական մարմիններ է հիմնել Ուրուգվայում եւ Արգենտինայում

2010-09-07
“Հայաստան” համահայկական հիմնադրամն Արթիկում կառուցել է մշակույթի տուն
Իրականացավ նկարիչ-քանդակագործ Վարազ Սամուելյանի երազանքը

2010-09-02
Ստեփանակերտի թիվ 11 դպրոցը ամենախոշորն է Հիմնադրամի երբեւէ կառուցած դպրոցների շարքում

2010-08-27
"Հայաստան" համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը շարունակում է աջակցությունը Հայաստանի դպրոցականներին

2010-08-18
"Հայաստան" հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմինը նոր բժշկական համակարգ է ներդրել Հայաստանի ու Արցախի առողջապահության ոլորտում

2010-08-09
Նոր ուսումնական տարվա նախաշեմին Սպիտակի թիվ 2 դպրոցն ունեցավ մարզադահլիճ

2010-08-03
2011-ին Ավետարանոց գյուղը եւս ջուր կունենա
Արցախում ջրի խնդրի լուծումը "Հայաստան" հիմնադրամի գերակա նպատակն է

2010-07-26
Այսօր "Հայաստան" համահայկական հիմնադրամը Դիտավան համայնքում բացեց խմելու ջրի նորակառույց ջրամատակարարման համակարգը

մշակված է