|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Արհեստագործությունը՝ որպես արվեստ․ Եզնիկ Մոզյան ուսումնարանը շարունակում է առաջադիմել
2017-08-02
Արհեստագործությունը՝ որպես արվեստ․ Եզնիկ Մոզյան ուսումնարանը շարունակում է առաջադիմել
Անկախ Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների զարգացմանը զուգահեռ զգալիորեն նվազեց արհեստագործական ուսումնարանների դերը։ Շինարարությունը, էլեկտրատեխնիկան, փայտամշակումը և այլ արհեստներն առանց համապատասխան ուսուցման զրկված էին իրենց կարևորագույն բաղադրիչից՝ արվեստից։
«Արհեստ իմացող երիտասարդն անոթի չի մնա», այս խոսքերով ֆրանսահայ բարերար, երջանկահիշատակ Եզնիկ Մոզյանը 2009-ին իր ողջ կարողությունը կտակեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնին՝ Հայաստանում արհեստագործական մեծամասշտաբ և համապարփակ ուսումնարան կառուցելու համար։
Արցախում, Շուշի քաղաքում 2015-ին բացվեց մեծ բարերարի հովանավորությամբ կառուցված արհեստագործական ուսումնարանը՝ տրամադրելով լիովին անվճար ուսուցում, հանրակացարան, ճաշարան, մարզասրահ, ավտոբուս և գրադարան։ Ուսումնարանն ընդունում է 14-15 տարեկան տղաների և աղջիկների, ովքեր ցանկանում են դառնալ կահույքագործ, որմնադիր, ջերմաէներգետիկ, քարագործ, հարդարման շինարարական աշխատանքների մասնագետ և այլ շատ ուրիշ մասնագիտություններ։
Ուսումնարանի տնօրեն Վասպուրակ Կարապետյանը պատմում է՝ ուսումնարանն իր ուսանողներին ոչ միայն ապահովում է կրթությամբ, այլև աշխատանքային փորձով և աշխատանքով։ «Մեզ մոտ 2 տարի սովորելու ընթացքում ուսանողները ժամանակի միայն 1/3-րդն են սովորում, մնացած ժամանակ նրանք աշխատում են շինարարական ընկերության հետ՝ վաստակելով սեփական գումար և ստանալով համապատասխան ստաժ և փորձ։ Ոչ միայն Արցախում և Հայաստանում,այլ տարածաշրջանում նման համակարգով գործող այլ ուսումնարաններ չկան»։
Արհեստագործական ուսումնարանում այս պահին սովորում է 94 երեխա։ Ուսումնարանի ոսկե կանոններից մեկն է՝ ոչ մի թուրքական ապրանք կամ նյութ ուսուցման ժամանակ չի կիրառվում։
Նկարներ

Այլ Նորություններ

2010-02-04
"Հայաստան" համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Արծնի համայնքի դպրոցը

2010-01-29
"Հայաստան" համահայկական հիմնադրամը Սոս գյուղում իրականացնում է խմելու ջրի ծրագիր

2010-01-27
"Վարդանյանների ընտանիք" ԲՀԿ-ն այսօր նվիրաբերեց 38 միլիոն ՀՀ դրամ
"Հայաստան" համահայկական հիմնադրամը շարունակում է դրամահավաքը

2010-01-15
"Հայաստան" համահայկական հիմնադրամն Ազատամուտ համայնքում հիմնել է կաթի հավաքման կետ

2009-12-21
"Հայաստան" համահայկական հիմնադրամի նվերն Արցախի 85 դպրոցներին

2009-11-27
Համահայկական հեռուստամարաթոնի արդյունքները
Համահայկական հեռուստամարաթոն 2009-ը արձանագրեց 15 միլիոն 875 հազար ԱՄՆ դոլարի կատարված եւ խոստացված նվիրատվություններ

2009-11-25
”Հեռուստամարաթոն 2009"-ին մնացել են հաշված ժամեր
Հայաստանում արդեն իսկ գրանցվել է ավելի քան 20 հազար նվիրատվություն

2009-11-23
Հեռախոսամարաթոն 2009-ին սատարեց 12 400 ընտանիք

2009-11-23
Կայացավ Հիմնադրամի ամենամյա ճաշկերույթը Լոս Անջելեսում

2009-11-19
Մեկնարկեց 10-րդ Հեռախոսամարաթոնը

մշակված է