|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2016-03-25
Հիմնադրամը վերանորոգում է Ստեփանակերտի թիվ 9 դպրոցը

2016-03-24
Մեկնարկել է ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակ 2015-ի համար մրցույթը

2016-03-14
Բարենորոգվել է Մելիք համայնքի դպրոցը

2016-03-03
"Հայաստան" համահայկական հիմնադրամը 24 տարեկան է

2016-02-26
Oշականի միջնակարգ դպրոցի բարեկարգումը կշարունակվի

2016-02-05
Հիմնադրամը հիմնանորոգում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը
Սաներին արժանի կրթօջախ

2016-02-04
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հիմնադրամի ղեկավարությանը

2015-11-30
Բրազիլահայ համայնքի հավաքագրած միջոցներով Արցախում եւս 1 բազմազավակ ընտանիք տուն կունենա

2015-11-27
Հիմնադրամի ավանդական` 18-րդ հեռուստամարաթոնի արդյունքը` 10 378 465 ԱՄՆ դոլար

2015-11-26
Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան և արևելյան շրջանների տեղական մարմնների միասնական ուղերձը

մշակված է