|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2015-11-23
Հեռախոսամարաթոն 2015-ն արձանագրեց ավելի քան 1.3 միլիոն եվրո արդյունք

2015-11-19
Վարդանյան եղբայրները 60 միլիոն ՀՀ դրամ նպատակային նվիրատվություն կկատարեն "Հայաստան" հիմնադրամին

2015-11-18
Գործարար Բարսեղ Բեգլարյանը 100 հազար ԱՄՆ դոլար կնվիրաբերի "Հայաստան" հիմնադրամի բնակարանաշինության ծրագրին Արցախում

2015-11-18
Մեկնարկում է "Հայաստան" հիմնադրամի դրամահավաք-հեռախոսամարաթոնը

2015-11-16
Բարերար Վարուժան Գրիգորյանը 100 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2015-ին

2015-11-13
Բարերար Սամվել Կարապետյանը 1 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվություն է կատարում Հիմնադրամի Հեռուստամարաթոն 2015-ին

2015-11-13
Ճաշկերույթ Փարիզի քաղաքապետարանի պալատում` ի պատիվ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի

2015-11-09
Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի վերակառուցումը նախատեսվում է ավարտել 2016թ. վերջին

2015-11-05
Նալբանդյան գյուղի դպրոցականները վերակառուցված եւ բարենորոգ դպրոց կունենան

2015-11-03
Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը նորովի կներկայանա մայրաքաղաքին

մշակված է