|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2015-05-06
Ամիսներ անց Խաչարձանի համայնքը բարեկարգ դպրոց կունենա

2015-04-29
5000 մարզահագուստ` մարզային սպորտդպրոցների սաներին
Դեւեջյանները շարունակում են աջակցել Հայաստանի երեխաներին եւ պատանիներին

2015-04-09
Խաչմաչում միացյալ ջանքերով կառուցվում է համայնքային կենտրոն

2015-04-02
"Արվեստ" բնագավառում բացվեց Հայաստանի Հանրապետության նախագահի 2014թ.-ի երիտասարդական մրցանակի թեկնածուների աշխատանքների ցուցահանդեսը

2015-03-30
Ավարտվեց դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի 2014թ.-ի երիտասարդական մրցանակի համար պայքարը

2015-03-16
Գալարափողահար Արմեն Կարագյանն արժանացավ Հրայր եւ Մարթա Ալբարյանների անվան պարգեւին

2015-03-10
Մանկապարտեզ Սասունիկում 17 տարի անց

2015-03-03
"Հայաստան" համահայկական հիմնադրամը 23 տարեկան է

2015-02-17
Համայնքային կենտրոն Մուշկապատում

2015-02-12
Տեր եւ տիկին Նալպանտեանները ստանձնել են Նալբանդյան գյուղի դպրոցի հիմնանորոգումը

մշակված է