|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2014-05-26
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստը

2014-05-25
Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակների հանձնման արարողությունը

2014-05-24
"Հայաստան" հիմնադրամի պատվիրակությունը հաշվետու այցով եղավ Շիրակի մարզում

2014-05-23
“Հայաստան” հիմնադրամի պատվիրակության այցը Տավուշի մարզ

2014-05-21
ԼՂՀ Ակնաղբյուր գյուղում հանդիսությամբ բացվեցին ջրամատակարարման համակարգը եւ համայնքային կենտրոնը

2014-05-20
"Հայաստան" հիմնադրամը մեկնարկել է մայիսյան հաշվետու այցելությունները

2014-05-06
Հանդիսավորությամբ բացվեց Բավրայի նորակառույց համայնքային կենտրոնը

2014-05-06
Արգենտինահայ բարերարը 5000 սպորտային գնդակ է նվերաբերել Հայաստանի դպրոցականներին

2014-05-05
Օրորոցը շարունակում է աջակցել նորածիններ ունեցող անապահով ընտանիքներին

2014-04-28
Աշոցքի նորակառույց դպրոցը

մշակված է