|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2013-01-18
"Հայաստան" համահայկական հիմնադրամի 2012թ.-ին իրականացրած միջոցառումները

2012-12-26
Ամանորյա անակնկալ Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը

2012-12-19
Թիվ 78 դպրոցի պատանիների "ձեռքերն ու միտքը" ուղղված հայրենիքին

2012-12-12
"Հայաստան" հիմնադրամի 20-ամյակի կապակցությամբ "Հայփոստ" ՓԲԸ-ն նամականիշ է թողարկել

2012-12-11
ԱՄՆ դեսպանը այցելեց "Հայաստան" համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի գրասենյակ

2012-12-10
"Հայաստան" հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմինը նշել է Հիմնադրամի 20-ամյակը

2012-11-23
"Հայաստան" հիմնադրամի հեռուստամարաթոնն արձանագրեց 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում

2012-11-21
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, "Հայաստան" Համահայկական Հիմնադրամը և Visa ընկերությունը հայտարարում են Հայաստանում առաջին բարեգործական քարտի թողարկման մասին

2012-11-20
Դրամահավաք հեռուստամարաթոնը կմեկնարկի նոյեմբերի 22-ին

2012-11-19
Համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրեց ավելի քան 1,4 միլիոն եվրո նվիրատվության խոստում

մշակված է