|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2017-06-28
Վերականգնողական սարքեր՝ հաշմանդամություն ունեցող փոքրիկներին

2017-06-22
Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցները համակարգչային սենյակներ ունեն

2017-06-22
100 հազար եվրո աջակցություն սիրիաբնակ հայերին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամից

2017-06-19
Հետազոտությունների նոր և գերժամանակակից հարթակ ԵՊՀ-ում

2017-06-14
Եվս մեկ բազմազավակ արցախցի ընտանիք նոր տուն կունենա

2017-06-08
«Հայաստան» հիմնադրամը Դիտավան համայնքում մեկնարկում է մարզահամալիրի կառուցումը

2017-05-27
Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ համատեղ նիստը
Հեռուստամարաթոնը նպատակաուղղված է լինելու Արցախում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգիայի կիրառմանը:

2017-05-26
Նախագահը ներկա է գտնվել «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին
president.am

2017-05-25
Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը
president.am

2017-05-25
Հոգաբարձուների խորհրդի նիստին ընդառաջ շարունակվում են «Հայաստան» հիմնադրամի ծրագրային այցերը Հայաստանում

մշակված է