|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2012-03-02
Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը «Հայաստան» հիմնադրամի 20-րդ տարեդարձի առթիվ

2012-03-01
"Հայաստան" համահայկական հիմնադրամը խրախուսում է Կոնսերվատորիայի շնորհալի ուսանողներին

2012-02-22
"Հայաստան " հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը շարունակում է սատարել Շոշի դպրոցին

2012-02-16
«Հայաստան» համահայկական Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը Շուշիում ուսումնարան է կառուցում
Շուշիում կվերականգնվեն արհեստագործական ավանդույթները

2012-02-06
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ Արա Ագիշյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն

2012-02-03
«Հայաստան» հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմինը հիմնանորոգում է Գյումրիի «Երեխաների տուն» մանկատունը

2012-01-26
ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս համայնքը կունենա նոր մանկապարտեզ
Եւս մեկ ժամանակակից մանկապարտեզ «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ջանքերով

2012-01-25
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքն`ուղղված Հիմնադրամի իր տեղական մարմիններին եւ աշխարհասփյուռ հայ համայնքին` հանձինս Ֆրանսիայի տեղական մարմնի եւ Ֆրանսահայ համայնքի

2012-01-19
«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկել է Արցախի Հադրութ քաղաքի խմելու ջրի համակարգի ներքին ցանցի կառուցումը

2012-01-12
«Հայաստան» հիմնադրամն ավարտել է Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի դիալիզի եւ նեֆրոլոգիայի բաժանմունքների հիմնանորոգումը

մշակված է