|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2011-04-18
"Հայաստան" համահայկական հիմնադրամը խրախուսում է Կոնսերվատորիայի շնորհալի ուսանողներին

2011-04-14
"Հայաստան" համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Չարենցավան քաղաքի բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքը

2011-04-04
"Հայաստան" համահայկական հիմնադրամը տեղական մարմին է հիմնել Ռումինիայում

2011-03-31
Հանրապետության Նախագահի 2010 երիտասարդական մրցանակների համար մրցապայքարն ավարտվեց

2011-03-29
Արցախի Մարտունու շրջանը նոր հիվանդանոց կունենա

2011-03-21
Հայբրիջ Տելեհելթ համակարգն ընդլայնվում է` շարժիչ ուժ դառնալով հայկական հեռաբժշկության ասպարեզում

2011-03-16
"Հայաստան" համահայկական հիմնադրամը ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կառուցում է մանկապարտեզ

2011-03-09
"Հայաստան" համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Շենգավիթ վարչական շրջանի գիշերօթիկ մսուր-մանկապարտեզը

2011-03-07
Համագործակցության համաձայնագիր Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի ընդհանուր խորհրդի եւ Հայաստանի Տավուշի մարզպետարանի միջեւ

2011-03-03
"Հայաստան" համահայկական հիմնադրամը 19 տարեկան է

մշակված է