|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2010-06-03
Լոռու մարզի երեք ծրագրերից երկուսը` Արծնիում
"Հայաստան" հիմնադրամը հիմնանորոգում է Արծնիի համայնքային կենտրոնը

2010-05-24
“Հայաստան” համահայկական հիմնադրամի ջանքերով գործում է Հայ-ֆրանսիական բարեկամության ջրանցքը

2010-05-21
Օ-դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը հյուրընկալվեց հիմնադրամի գործադիր վարչությունում

2010-05-18
Սոս գյուղը ստացավ ջուր, իսկ Սպիտակաշենը` դպրոց
Հիմնադրամի պատվիրակությունը հնգօրյա այցով եղավ Արցախում

2010-05-14
Կայացավ Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի 19-րդ նիստը

2010-05-13
Կայացավ Հանրապետության Նախագահի մրցանակի տասներորդ հոբելյանական մրցանակաբաշխությունը

2010-05-12
Բացման արարողություն` Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում

2010-05-11
"Հայաստան" համահայկական հիմնադրամը Տավուշի մարզում շահագործման հանձնեց Ազատամուտ համայնքի կաթի մթերման կետը եւ Ակնաղբյուր գյուղի ջրագիծը

2010-05-04
"Հայաստան" համահայկական հիմնադրամի պատվիրակությունը հնգօրյա այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղ

2010-04-28
Հիմնադրամը ներդրել է առցանց նվիրատվությունների համակարգ

մշակված է