|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2010-04-12
"Հայաստան" հիմնադրամի Հեռախոսամարաթոն 2009-ին նվիրաբերված գումարներն ուղղվում են Ասկերանի ջրամատակարարմանը

2010-04-02
"Կերպարվեստ եւ կինո" բնագավառը ներկայացնող ցուցահանդեսով ավարտվեցին Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակների ընտրական փուլերը

2010-03-25
2010-ը` Շուշիի վերածննդի սկիզբ
Հիմնադրամը սկսել է Շուշիի կենտրոնական փողոցների հիմնանորոգումը

2010-03-22
"Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձու Արա Բոյաջյանը պարգեւատրվել է Արցախի "Երախտագիտության" շքանշանով

2010-03-10
Հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմինը եւս մեկ ծրագիր է ստանձնել Երեւանի "Նորք" ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում

2010-03-05
"Հայաստան" համահայկական հիմնադրամի հոգաբարձուներից երկուսը պարգեւատրվել են Հռոմի պապ Գրիգոր Մեծի շքանշանով

2010-03-03
"Հայաստան" համահայկական հիմնադրամը 18 տարեկան է

2010-02-25
"Հայաստան" համահայկական հիմնադրամը մեկնարկել է ք. Աբովյանի ծննդատան ծնարանային-վիրահատական բաժանմունքի հիմնանորոգումը

2010-02-15
"Հայաստան" համահայկական հիմնադրամը ստանձնել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի 10 լավագույն ուսանողների ուսումնառության վարձի փոխհատուցումը

2010-02-09
"Հայաստան" համահայկական հիմնադրամը մեկնարկել է Ակնաղբյուր գյուղի համայնքային կենտրոնի կառուցումը

մշակված է