|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2009-11-11
“Հայաստան” համահայկական հիմնադրամն ավարտեց Սպիտակաշենի միջնակարգ դպրոցի կառուցումը

2009-11-10
“Հայաստան” համահայկական հիմնադրամը խմելու ջուր է հասցրել Մեծ Թաղլար եւ Ազոխ համայնքներ

2009-10-27
"Հեռուստամարաթոն 2009" ազգային տուրքի շրջանակում Մոսկվայում տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ

2009-10-26
Մոնրեալում կազմակերպված դրամահավաք ճաշկերույթի հասույթը կուղղվի Լոռու մարզի Արծնի համայնքի գյուղապետարանի հիմնանորոգմանը

2009-10-21
ԱՄՆ արեւմտհան շրջանի խոշորագույն հայկական կազմակերպությունների միացյալ կոչը

2009-10-16
"Հայաստան" համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմինը մեկնարկել է Հեռուստամարաթոն 2009-ի քարոզարշավը` "Մեր Շուշին" խորագրով
Բարոնուհի Քերոլայն Քոքսին շնորհվել է "Արցախի պահապան հրեշտակ" պարգեւը

2009-10-15
"Հայաստան" համահայկական հիմնադրամը Հունաստանում հիմնել է տեղական մարմին

2009-10-12
Կաթի հավաքման կետ` Տավուշի մարզի սահմանամերձ 8 գյուղերի համար

2009-10-05
"Հայաստան" համահայկական հիմնադրամը Հայաստանի պետական ագրարային համալսարանի 10 լավագույն ուսանողի համար սահմանել է կրթաթոշակ

2009-10-02
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է “Հայաստան” համահայկական հիմնադրամի 2009-ի հեռուստամարաթոնը
Արդեն չորրորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է համահայկական հեռուստամարաթոնը եւ գործարար հանրությանը կոչ է անում ներգրավվել այդ գործընթացում

մշակված է