|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2009-09-28
“Հայաստան” համահայկական հիմնադրամի "Փոստային դրամահավաք 2009"-ը

2009-09-22
Փոխադրամիջոց` Ձորամուտի դպրոցին

2009-09-15
"Հայաստան" համահայկական հիմնադրամը Արթիկում կառուցում է մշակույթի կենտրոն

2009-09-04
"Հայաստան" համահայկական հիմնադրամը նոր ուսումնական տարվան ընդառաջ հիմնանորոգել եւ կահավորել է Խաշթառակի դպրոցը

2009-08-31
Սոցիալական աջակցություն նորածին ունեցող անապահով ընտանիքներին

2009-08-27
Ակնաբուժական աջակցություն Տավուշի մարզին

2009-08-18
Խմելու ջուր` սահմանամերձ գյուղին

2009-08-14
"Հայաստան" համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Նոյեմբերյանի հիվանդանոցը

2009-08-06
Խաշթառակի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները կամբողջանան կահավորման ծրագրով

2009-07-30
"Հայաստան" համահայկական հիմնադրամի "ՀայԲրիջ Տելեհելթ" ծրագիրը մեծ արձագանք գտավ Հայկական համաշխարհային բժշկական գիտաժողովում

մշակված է