|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2009-06-12
Տորոնտոյի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթին հավաքված գումարը կուղղվի Սպիտակաշենի դպրոցի կառուցմանը

2009-06-11
"Հայաստան" համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզում կառուցում է սրտաբանական կենտրոն

2009-06-10
Գերմանիայում կայացած բարեգործական համերգի հասույթը կհատկացվի Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցի վերակառուցմանը
Համերգը նվիրված էր "Հայաստան" հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի 15-ամյակին

2009-06-02
Սպիտակի Դանիել Սահակյանի անվան դպրոցը կունենա մարզադահլիճ

2009-05-20
“Հայաստան” համահայկական հիմնադրամը հպարտ է ներկայացնել “Նախագահի մրցանակ 2008”-ի մրցանակակիրներ Վոլֆգանգ Գուստին եւ Վահագն Տատրյանին

2009-05-19
"Հայաստան" համահայկական հիմնադրամն այսօր սկիզբ դրեց Հնդկաստանի կառավարության հետ համագործակցությանը

2009-05-18
“Հայաստան” համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի 18-երորդ նիստը

2009-05-16
"Հայաստան" համահայկական հիմնադրամի պատվիրակությունն աշխատանքային այցով եղավ Տավուշի մարզում

2009-05-15
21 լավագույններն արժանացան "Հանրապետության Նախագահի մրցանակին"

2009-05-14
"Հայաստան" համահայկական հիմնադրամի պատվիրակությունը եղավ Արցախի պետական համալսարանում
50-ից ավել ուսանող Հիմնադրամի սահմանած կրթաթոշակային ֆոնդի շնորհիվ կունենա անվճար ուսման հնարավորություն

մշակված է