|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2009-05-13
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը պետական շքանշաններ է հանձնել "Հայաստան" համահայկական հիմնադրամի տեղական մարմինների ատենապետերին
մայիսի 8-ին Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ԼՂՀ պետական պարգեւներ հանձնելու վերաբերյալ

2009-05-12
"Իմ Տուն-Հայաստան" ցուցահանդես-վաճառքը "Սիրահարների այգում"

2009-05-05
“Հայաստան” համահայկական հիմնադրամը համակարգիչներ է նվիրել Հայաստանի եւ Արցախի տարբեր կառույցներին

2009-04-30
Կյանքից հեռացել է ֆրանսահայ հասարակական գործիչ եւ հոգեւոր հայր Սարգիս Չուլֆյանը

2009-04-28
“Հայաստան” համահայկական հիմնադրամը Սիրիայում տեղական մարմին է հիմնել

2009-04-27
“Հայաստան” համահայկական հիմնադրամը Ձորամուտ գյուղում կառուցում է ջրամատակարարման համակարգ

2009-04-21
“Հայաստան” համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոնի ծննդատունը

2009-04-15
Դիտավանում տոնեցին երկու ծրագրի ավարտ. գյուղն ունի գազ եւ վերանորոգված վարչական շենք
Գյուղի գլխավոր հրապարակը կոչեցին Էքսէրճիէանների անունով ու նրանց հանձնվեց “Պատվավոր դիտավանցի” պատվոգիրը

2009-04-09
"Հայաստան" համահայկական հիմնադրամը ԼՂՀ Հադրութի շրջանի 3 գյուղ կապահովի խմելու ջրով

2009-04-02
“Հայաստան” համահայկական հիմնադրամը դպրոցական նոր գույք կտրամադրի Հայաստանի եւ Արցախի 10 000 աշակերտի

մշակված է