|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2009-02-11
“Հայաստան” համահայկական հիմնադրամն առաջին անվանական կրթաթոշակն է շնորհել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում

2009-02-09
“Հայաստան” համահայկական հիմնադրամն ամրապնդում է կապերն իրանահայ համայնքի հետ

2009-02-03
“Հայաստան” համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն

2009-02-02
“Հայաստան” համահայկական հիմնադրամը Տավուշի Դիտավան գյուղում

2009-01-29
Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգը տրամադրում է “Հայաստան” համահայկական հիմնադրամին 500 000 եվրոյի դրամաշնորհ

2009-01-23
“Հայաստան” համահայկական հիմնադրամը Սյունիքում իրականացրել է արտաքին լուսավորության ծրագիր եւ Նռնաձոր գյուղում կառուցում է ջրատար
Հիմնադրամի ծրագրերը Հայաստանի հարավային դարպաս` Մեղրիում

2009-01-20
“Հայաստան” համահայկական հիմնադրամն ավարտել է Լոռու մարզի Ապավեն գյուղի նոր ջրատարի կառուցման ծրագիրը
Տարեսկիզբն Ապավեն գյուղի համար նշանավորվեց նոր ջրատարի շահագործմամբ

2009-01-13
Մեկ ամսում պաշտոնապես կբացվի “Հայաստան” համահայկական հիմնադրամի գրասենյակը Ստեփանակերտում

2008-12-26
“Հայաստան” համահայկական հիմնադրամն օժանդակում է ԼՂՀ հանրային հեռուստաընկերությանը եւ բուժհաստատություններին

2008-12-24
“Հայաստան” համահայկական հիմնադրամն ավարտեց ԼՂՀ Հադրութի շրջանային հիվանդանոցի հիմնանորոգումն ու “Տող-Հադրութ” գազատարի շինարարությունը

մշակված է