|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով
Բարձրորակ պանիր Տավուշից․ արդեն 3 տարի է այս արտահայտությունը հայտնի է հայաստանյան սպառողին։ 2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկո Տավուշը» ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ գործարկվում է «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։
2017-ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանոթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերվող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցվում է դասական երաժշտությամբ։
«ԷկոՏավուշը», լինելով բարեգործական նվիրատվությունների արդյունք, նույնպես անմասն չի մնում բարեգործությունից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զորամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտեզներին ամեն օր կաթ է մատակարարում։
Նկարներ

Այլ Նորություններ

2008-10-09
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն աջակցում է սահմանամերձ գյուղերի ընտանիքներին
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում` իրականացնելով մի շարք զարգացման ծրագրեր` խոշոր ենթակառուցվածքների վերակառուցման նախաձեռնություն

2008-10-01
Կայացավ ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւի հանձնման արարողությունը
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին տրվող ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւների շնորհման հանդիսավոր արարողությունը: Նշված ոլորտի Հայաստանի լավագույն 29 ուսանողներն ու աշ

2008-09-29
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն աջակցում է Բեյրութի, Սիրիայի, Հալեպի հայկական համայնքներին
Հայտնի դաշնակահար Վարդան Մամիկոնյանը ս.թ. հոկտեմբերի 4-6-ին բարեգործական համերգներով հանդես կգա Բեյրութի, Սիրիայի եւ Հալեպի հայկական համայնքների առջեւ:

2008-09-26
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի երեք ավարտված ծրագրերի պաշտոնական բացման արարողությունները ԼՂՀ-ում
Ս/թ սեպտեմբերի 23-ին եւ 24-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցան ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի երեք ավարտված ծրագրերի` Տողի դպրոցի, Հադրութի եւ Սպիտակաշենի ջրատարների պաշտոնական բացման արարողությ

2008-09-17
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը սկսում է Դիտավանի վարչական շենքի վերանորոգման ծրագիրը
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը հոկտեմբերին կսկսի Տավուշի մարզի Դիտավան գյուղի վարչական շենքի վերանորոգումը: 56 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրը հովանավորել են Արմեն եւ Նադյա Էքսքերջյանները Արգենտ

2008-09-16
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ավարտել է Խաշթառակի բուժկետի հիմնանորոգումը
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ավարտել է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բուժկետի հիմնանորոգման աշխատանքները: Հիմնադրամի Հոլանդիայի հանձնախմբի հովանավորությամբ շենքն ամբողջությամբ հիմնանորոգվել է: Ծ

2008-09-09
ՙՀայաստա՚ համահայկական հիմնադրամի նվիրատվությունը Վայոց Ձորի 4 գյուղերին
ՙՀայաստան՚համահայկական հիմնադրամը Վայոց Ձոր մարզի չորս գյուղական դպրոցներին եւ բոլոր աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ մատուցեց բազմաթիվ նվերներ:

2008-09-04
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ավարտեց ԼՂՀ-ում Հադրութ քաղաքի, Սպիտակաշեն եւ Վանք գյուղերի ջրամատակարարման ծրագրերը
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ օգոստոսին ավարտվել են ջրամատակարարման ծրագրերը Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքի, Մարտակերտի շրջանի Վանք, եւ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղերում:

2008-09-01
Ֆրանսահայ բժիշկների միության աջակցությունը Լոռու մարզին
Օրերս ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնությամբ Հայաստան այցելած ՙՖրանսահայ բժշկական միության՚ անդամները բարեգործական ծրագիր իրականացրեցին Լոռու մարզի 7 գյուղական համ

2008-08-14
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստանձնել է ՙՀեռուստամարաթոն 2008՚-ի հովանավորությունը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստանձնել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ՙՀեռուստամարաթոն 2008՚-ի հովանավորությունը:

մշակված է