|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Օգտվել արևից և չվնասել ծառերը. Խաշթառակն արևային ջրատաքացուցիչներ կունենա
2017-08-08
Օգտվել արևից և չվնասել ծառերը. Խաշթառակն արևային ջրատաքացուցիչներ կունենա
Վիրաբյանների տան բակում՝ հավաբնի կողքին, հատուկ տարածք է առանձնացված չոր փայտի համար։ Հինգ հոգուց բաղկացած ընտանիքի անդամները ստիպված են բոլորով նույն օրը լողանալ, որպեսզի փայտերի մեծ քանակ վառելու և ջուր տաքացնելու գործընթացը զուր չանցնի։ Տանը գազ կա, սակայն գրեթե չեն օգտվում՝ թանկ լինելու պատճառով։ Վիրաբյանները Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 570 ընտանիքներից ընտրված 50-ի մեջ են մտնում, որոնք շուտով արդեն ստիպված չեն լինի ծառ կտրել՝ տաք ջուր ունենալու համար, այլ այն կունենան անմիջապես արևից։ Երկու ամսվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և «Արփի Սոլար» ընկերության համագործակցության շնորհիվ ստանալու են արևային ջրատաքացուցիչներ։
Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը ծրագրի մասին խոսելիս ասում է․ «Տավուշում արև շատ կա, և հիանալի է, որ մենք շուտով կկարողանանք լիովին օգտվել դրանից։ Օգտվելով բնության մեկ բարիքից՝ արևից, մենք կդադարենք վնասել բնության մյուս բարիքին՝ ծառին։ Խաշթառակցին այլևս ստիպված չի լինի փայտով կրակ վառել և ջուր տաքացնել»։
Խաշթառակն արևային ջրատաքացուցիչ կայաններ կստանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից Ֆրանսիայում իրականացված crowdfunding տիպի դրամահավաքի միջոցով։ Ֆրանսիայի՝ տարբեր ազգություններ ներկայացնող բնակիչները հայկական գյուղի էներգետիկ ծրագրի համար 70000 եվրո գումար են նվիրաբերել։
Խաշթառակը հեշտությամբ կարող է համարվել Հայաստանի Հոլիվուդը. հենց այս գյուղում են նկարվել «Հայֆիլմ» կինոստուդիայի «Մենք ենք, մեր սարերը» և «Տղամարդիկ» ֆիլմերը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը շուրջ 10 տարի է ներդրումներ է կատարում գյուղում։ Հիմնադրամի աջակցության շնորհիվ գյուղն ունի տեխնոլոգիապես հարուստ բուժամբուլատորիա և վերանորոգված դպրոց։

Նկարներ

Այլ Նորություններ

2011-06-30
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի կազմակերպած դրամահավաք ճաշկերույթը մեծ հաջողություն է գրանցել
Նվիրաբերվել է 130.000 ԱՄՆ դոլար Շուշիի մշակույթի տան վերակառուցման եւ եւս 300.000 ԱՄՆ դոլար անհատ բարերարի կողմից Երեւանում հիվանդանոցի ու ծերանոցի նորոգման համար

2011-06-28
ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղը նոր մանկապարտեզ ունի

2011-06-20
«Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար Արմեն Շախազիզյանի նվիրատվությամբ վերակառուցվում է Ստեփանակերտի տուն-ինտերնատը

2011-06-15
ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի բնակիչները շուտով կվայելեն հոսող ջրի բերկրանքը

2011-06-10
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր ծրագիր է իրականացնում Արծնի համայնքում
Երկնագույն վառելիքը կմտնի գյուղ

2011-06-06
Բարերար Սամվել Կարապետյանի շուրջ երկու միլիոն դոլար նվիրատվությամբ Արցախի Մարտունի քաղաքում կլուծվի խմելու ջրի հարցը

2011-05-31
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստը

2011-05-18
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Հեռուստամարաթոն 2011-ին ներկայացնել հայ երգարվեստի նոր ստեղծագործությունների տեսահոլովակներ

2011-05-04
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կրթական ծրագրերը Վանաձորում

2011-04-27
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Մեծ Շեն գյուղում կառուցում է համայնքային կենտրոն
Գյուղի առօրյան կաշխուժանա

մշակված է