|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Օգտվել արևից և չվնասել ծառերը. Խաշթառակն արևային ջրատաքացուցիչներ կունենա
2017-08-08
Օգտվել արևից և չվնասել ծառերը. Խաշթառակն արևային ջրատաքացուցիչներ կունենա
Վիրաբյանների տան բակում՝ հավաբնի կողքին, հատուկ տարածք է առանձնացված չոր փայտի համար։ Հինգ հոգուց բաղկացած ընտանիքի անդամները ստիպված են բոլորով նույն օրը լողանալ, որպեսզի փայտերի մեծ քանակ վառելու և ջուր տաքացնելու գործընթացը զուր չանցնի։ Տանը գազ կա, սակայն գրեթե չեն օգտվում՝ թանկ լինելու պատճառով։ Վիրաբյանները Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 570 ընտանիքներից ընտրված 50-ի մեջ են մտնում, որոնք շուտով արդեն ստիպված չեն լինի ծառ կտրել՝ տաք ջուր ունենալու համար, այլ այն կունենան անմիջապես արևից։ Երկու ամսվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և «Արփի Սոլար» ընկերության համագործակցության շնորհիվ ստանալու են արևային ջրատաքացուցիչներ։
Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը ծրագրի մասին խոսելիս ասում է․ «Տավուշում արև շատ կա, և հիանալի է, որ մենք շուտով կկարողանանք լիովին օգտվել դրանից։ Օգտվելով բնության մեկ բարիքից՝ արևից, մենք կդադարենք վնասել բնության մյուս բարիքին՝ ծառին։ Խաշթառակցին այլևս ստիպված չի լինի փայտով կրակ վառել և ջուր տաքացնել»։
Խաշթառակն արևային ջրատաքացուցիչ կայաններ կստանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից Ֆրանսիայում իրականացված crowdfunding տիպի դրամահավաքի միջոցով։ Ֆրանսիայի՝ տարբեր ազգություններ ներկայացնող բնակիչները հայկական գյուղի էներգետիկ ծրագրի համար 70000 եվրո գումար են նվիրաբերել։
Խաշթառակը հեշտությամբ կարող է համարվել Հայաստանի Հոլիվուդը. հենց այս գյուղում են նկարվել «Հայֆիլմ» կինոստուդիայի «Մենք ենք, մեր սարերը» և «Տղամարդիկ» ֆիլմերը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը շուրջ 10 տարի է ներդրումներ է կատարում գյուղում։ Հիմնադրամի աջակցության շնորհիվ գյուղն ունի տեխնոլոգիապես հարուստ բուժամբուլատորիա և վերանորոգված դպրոց։

Նկարներ

Այլ Նորություններ

2009-07-27
"Հայաստան" համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ Արա Ագիշյանը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ

2009-07-22
Բերդաշենցիների խմելու ջրի խնդիրն անցյալում է

2009-07-08
Մարզագույք` Ակնաղբյուր համայնքի դպրոցի սպորտհրապարակի համար

2009-07-03
"Հայաստան" համահայկական հիմնադրամը Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ իրականացնում է համատեղ ծրագիր` ուղղված Հայաստանի գյուղական համայնքների առողջապահական ոլորտի ծառայությունների բարելավմանը

2009-06-25
Նոր դպրոց` Արցախի Վաղուհաս եւ Խնկավան համայնքների համար

2009-06-25
Հայաստանում ԱՄՆ դեսպանը այցելեց "Հայաստան" հիմնադրամի Նյու Յորքի տեղական մարմնի գրասենյակ

2009-06-24
Նոր համատեղ նախաձեռնություն` Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը խթանելու ուղղությամբ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցուցաբերում է 11 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն

2009-06-19
"Հայաստան" համահայկական հիմնադրամի տնօրենը հանդիպեց Սիրիայի առաջին տիկին Ասմա Ալ-Ասադի հետ

2009-06-15
"Հայաստան" համահայկական հիմնադրամը մեկնարկել է Գիշի գյուղի նոր դպրոցի շինարարությունը

2009-06-12
Տորոնտոյի ամենամյա դրամահավաք-ճաշկերույթին հավաքված գումարը կուղղվի Սպիտակաշենի դպրոցի կառուցմանը

մշակված է