|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Տաք ջուր և էներգիա՝ անմիջապես արևից. արևային էներգետիկան Էկո Տավուշում
2017-08-07
Տաք ջուր և էներգիա՝ անմիջապես արևից. արևային էներգետիկան Էկո Տավուշում
2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասի վարչական ծախսերը բավականին մեծ են՝ հաշվի առնելով էլեկտրաէներգիայի օգտագործման մեծ ծավալը։ Սակայն շուտով արտադրամասը կկարողանա կոմունալ ծախսերի ավելի քան 90%-ը խնայել՝ փոխարենը գնորդներին մատուցելով նոր տեսակի պանիրներ և ավելի շատ կաթնամթերք։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղատնտեսական զարգացման ծրագրերի շրջանակում օգոստոսի 7-ին Տավուշի Լուսաձոր համայնքի «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում տեղադրվեցին արևային էլեկտրակայաններ և ջրատաքացուցիչ համակարգեր։ Դրանք հնարավորություն կտան խնայել էլեկտրաէներգիայի և տաք ջրի համար կատարվող ծախսերի ավելի քան 90%-ը և կպահպանեն մթնոլորտը վնասակար արտանետումներից։
«Էկո Տավուշը» արևային էլեկտրակայաններ և ջրատաքացուցիչներ ստացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորության կողմից։ 2011-ից նույն Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ է գործարկվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։

Արտադրամասը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Տավուշի համար․ այն ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
Նկարներ

Այլ Նորություններ

2017-08-28
Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ

2017-08-16
Հիմնադրամի առաջին խոշոր ծրագրերից «Զանգեզուրը» 25 տարեկան է

2017-08-15
Նվերներ իշխանասարցի երեխաներին՝ բրիտանահայերի կողմից

2017-08-14
Գրենական պիտույքներ՝ Հարժիսի երեխաներին

2017-08-08
Օգտվել արևից և չվնասել ծառերը. Խաշթառակն արևային ջրատաքացուցիչներ կունենա

2017-08-03
Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով

2017-08-02
Արհեստագործությունը՝ որպես արվեստ․ Եզնիկ Մոզյան ուսումնարանը շարունակում է առաջադիմել

2017-08-01
Տարեվերջին կգործի Ստեփանակերտի նոր ուռուցքաբանական կենտրոնը

2017-07-28
Սպորտգույք՝ գյումրեցի պարաօլիմպիկ մարզիկին

2017-07-26
Իջևանում 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ կկառուցվի

մշակված է