|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Տաք ջուր և էներգիա՝ անմիջապես արևից. արևային էներգետիկան Էկո Տավուշում
2017-08-07
Տաք ջուր և էներգիա՝ անմիջապես արևից. արևային էներգետիկան Էկո Տավուշում
2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասի վարչական ծախսերը բավականին մեծ են՝ հաշվի առնելով էլեկտրաէներգիայի օգտագործման մեծ ծավալը։ Սակայն շուտով արտադրամասը կկարողանա կոմունալ ծախսերի ավելի քան 90%-ը խնայել՝ փոխարենը գնորդներին մատուցելով նոր տեսակի պանիրներ և ավելի շատ կաթնամթերք։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղատնտեսական զարգացման ծրագրերի շրջանակում օգոստոսի 7-ին Տավուշի Լուսաձոր համայնքի «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում տեղադրվեցին արևային էլեկտրակայաններ և ջրատաքացուցիչ համակարգեր։ Դրանք հնարավորություն կտան խնայել էլեկտրաէներգիայի և տաք ջրի համար կատարվող ծախսերի ավելի քան 90%-ը և կպահպանեն մթնոլորտը վնասակար արտանետումներից։
«Էկո Տավուշը» արևային էլեկտրակայաններ և ջրատաքացուցիչներ ստացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորության կողմից։ 2011-ից նույն Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ է գործարկվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։

Արտադրամասը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Տավուշի համար․ այն ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
Նկարներ

Այլ Նորություններ

2012-05-28
"Հայաստան" համահայկական հիմնադրամը բացեց Երեւանի Շենգավիթի հիմնանորոգված մանկապարտեզը
Շարունակվում են Հիմնադրամի ծրագրերի բացման արարողություններն ու այցելությունները

2012-05-26
"Հայաստան" համահայկական հիմնադրամը բացեց Շուշիի կրթամշակութային կենտրոնը
Շարունակվում են Հիմնադրամի արցախյան ծրագրերի բացման արարողություններն ու այցելությունները

2012-05-24
"Հայաստան" հիմնադրամը երկու ծրագիր բացեց Մարտունու շրջանում

2012-05-23
Բացվեցին Վաղուհաս գյուղի նորակառույց դպրոցը եւ Ստեփանակերտի խմելու ջրի ցանցը

2012-05-22
Բացվեց Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը

2012-05-18
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը կկայանա մայիսի 30-ին

2012-05-15
"Հայաստան" համահայկական հիմնադրամը Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում կառուցում է խմելու ջրի համակարգ

2012-05-03
Բարենորոգ պայմաններ Ստեփանակերտի տուն-ինտերնատի բնակիչների համար

2012-04-23
Երեւանի Ս. Զորյանի անվան թիվ 56 դպրոցը մասնակցում է Հիմնադրամի ծրագրերին

2012-04-18
"Հայաստան" համահայկական հիմնադրամը տեղական մարմիններ է բացել Իտալիայում եւ Քուվեյթում

մշակված է