|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Տաք ջուր և էներգիա՝ անմիջապես արևից. արևային էներգետիկան Էկո Տավուշում
2017-08-07
Տաք ջուր և էներգիա՝ անմիջապես արևից. արևային էներգետիկան Էկո Տավուշում
2014-ից Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրվում է 10 տեսակից ավելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասի վարչական ծախսերը բավականին մեծ են՝ հաշվի առնելով էլեկտրաէներգիայի օգտագործման մեծ ծավալը։ Սակայն շուտով արտադրամասը կկարողանա կոմունալ ծախսերի ավելի քան 90%-ը խնայել՝ փոխարենը գնորդներին մատուցելով նոր տեսակի պանիրներ և ավելի շատ կաթնամթերք։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղատնտեսական զարգացման ծրագրերի շրջանակում օգոստոսի 7-ին Տավուշի Լուսաձոր համայնքի «Էկո Տավուշ» կաթնամթերքի արտադրամասում տեղադրվեցին արևային էլեկտրակայաններ և ջրատաքացուցիչ համակարգեր։ Դրանք հնարավորություն կտան խնայել էլեկտրաէներգիայի և տաք ջրի համար կատարվող ծախսերի ավելի քան 90%-ը և կպահպանեն մթնոլորտը վնասակար արտանետումներից։
«Էկո Տավուշը» արևային էլեկտրակայաններ և ջրատաքացուցիչներ ստացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորության կողմից։ 2011-ից նույն Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ է գործարկվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի «ՀիմնաՏավուշ» գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եվրո գումարի ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում։ «ՀիմնաՏավուշի» հերթական ծրագրերից մեկը հենց «ԷկոՏավուշ» կաթնամթերքի արտադրամասն է։

Արտադրամասը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Տավուշի համար․ այն ոչ միայն ապահովում է հայաստանյան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տավուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թե Լուսաձորի արտադրամասում, թե համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիվի սկզբունքով։
Նկարներ

Այլ Նորություններ

2008-07-29
Միխայիլ Բաղդասարովը կմասնակցի ՙՀեռուստամարաթոն 2008՚-ին
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Միխայիլ Բաղդասարովը կմասնակցի ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ՙՀեռուստամարաթոն 2008՚-ին: Բաղդասարովն այս տարի հեռուստամարաթոնին հատկացնելու է 200 000 ԱՄՆ դոլար:

2008-07-22
ՀՀ ԱԺ Նախագահի նվիրատվությունը Հայաստանի եւ Արցախի ազատամարտիկների երեխաներին
Տիգրան Թորոսյանը ՀՀ Ազգային Ժողովի Նախագահի ֆոնդից երեք միլիոն դրամ նպատակային հատկացում է կատարել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամին:

2008-07-21
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին
Հայաստանի ու Արցախի սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրի շրջանակներում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը հաջողությամբ ավարտեց եւս մեկ ծրագիր: Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան ափի հանձնախմբի ֆինանսավորմամբ մ

2008-07-17
ՎիվաՍելը ստանձնել է ՙՀեռուստամարաթոն 2008՚-ի հովանավորությունը
Բջջային կապի օպերատոր ՙՎիվաՍել՚ ՓԲԸ-ն ստանձնել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ՙՀեռուստամարաթոն 2008՚-ի հովանավորությունը:

2008-07-15
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ավարտել է Մատաղիսի մանկապարտեզի վերակառուցման ու կահավորման ծրագիրը
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն ավարտել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մանկապարտեզի վերակառուցումն ու կահավորումը: Շուրջ 22 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվել է Հիմնադրամի Լի

2008-07-14
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը շաբաթ օրն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի ընթացքում տեղի է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի

2008-04-28
ՙՍիրահարների՚ այգու բարեկարգման ծրագիր


Անվճար վիրահատություններ և բուժում Նոյեմբերյանում՝ ամերիկացի բժիշկների կողմից


Անվճար վիրահատություններ և բուժում Նոյեմբերյանում՝ ամերիկացի բժիշկների կողմից

մշակված է