|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Գրենական պիտույքներ՝ Հարժիսի երեխաներին
2017-08-14
Գրենական պիտույքներ՝ Հարժիսի երեխաներին
830 բնակիչ ունեցող Սյունիքի մարզի Հարժիս գյուղի անվանումը դեռևս հստակ ստուգաբանության ենթարկված չէ։ Հարժիսի միակ դպրոցի տնօրեն Նորայր Եսայանը փոխանցում է մեզ իր պապերից լսած լեգենդը, այն է, թե «Հարժիս» անվանումը «արժեք» բառի փոփոխված ձևն է։ Իսկ «արժեքավոր» է համարվել այս տարածքը երկու պատճառով․ նախ՝ 10-րդ դարից այստեղ գործել է գաղտնուղի դեպի Տաթևի վանք, երկրորդ՝ տարածքում եղել են արծաթի պաշարներ։
Արժեքավոր գյուղ արժեքավոր նվերներով օգոստոսի 10-ին այցելել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Ուստարվան ընդառաջ հարժիսցի բոլոր 82 երեխաները գրենական պիտույքներ նվեր ստացան։ Երեխաները մեծ ոգևորությամբ բացում էին նվեր ստացած դպրոցական ուսապարկերը, որտեղ գտնում էին դպրոցի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ գրչատուփեր, հաշվիչներ, ջրաներկեր, պլաստիլին, ալբոմներ, տետրեր, գրիչներ և այլն։
Հարժիսի դպրոցը գործում է 1960-ականներից, այդ օրերից այն չի վերանորոգվել։ Գյուղացիները բավականին ծանր սոցիալական պայմաններում են ապրում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ արդեն տասը տարի է Հայաստանի տարբեր մարզերի գյուղերին նվիրաբերում է գրենական պիտույքներ՝ ընտրելով սահմանամերձ կամ սոցիալապես անապահով գյուղերը։ Այս տարի ծրագրում ընդգրկվել էին Սյունիքի մարզի Հարժիս և Իշխանասար գյուղերը։
Իշխանասար և Հարժիս գյուղերի դպրոցահասակ երեխաներին պայուսակներ բաժանելուց հետո 14 ավել մնացած պայուսակները բաժանվել են նույն գյուղերի նախադպրոցական տարիքի երեխաներին։
Նկարներ

Այլ Նորություններ

2017-09-15
Խաղի միջոցով ուսման վարձավճար հաղթելու աննախադեպ միջոց՝ #CampՏեղ

2017-09-11
Սոսում նոր դպրոց և մարզադահլիճ բացվեցին

2017-09-05
Խաչարձանում ևս մեկ ընտանիք ջերմոց ստացավ

2017-09-04
Գրենական պիտույքներ՝ Խաչարձանի երեխաներին

2017-09-01
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտոնապես բացվեց

2017-08-29
Եղիցի տուն․ ևս մեկ տանիք՝ ևս մեկ ընտանիքի

2017-08-28
Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ

2017-08-16
Հիմնադրամի առաջին խոշոր ծրագրերից «Զանգեզուրը» 25 տարեկան է

2017-08-15
Նվերներ իշխանասարցի երեխաներին՝ բրիտանահայերի կողմից

2017-08-08
Օգտվել արևից և չվնասել ծառերը. Խաշթառակն արևային ջրատաքացուցիչներ կունենա

մշակված է