|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Նվերներ իշխանասարցի երեխաներին՝ բրիտանահայերի կողմից
2017-08-15
Նվերներ իշխանասարցի երեխաներին՝ բրիտանահայերի կողմից
1988 թվականից Ադրբեջանից գաղթած հայերով բնակեցված Սյունիքի մարզի Իշխանասար գյուղն այսօր ունի 250 բնակիչ։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։
Օգոստոսի 11-ը՝ հին հայկական տոմարով Նոր տարվա օրը, զուգադիպեց գյուղում նվերների բաժանման հետ։ Այդ օրը «Հայաստան» համահայկական հիմնադրամը դպրոցահասակ բոլոր 28 երեխաներին նվիրաբերեց գրենական պիտույքներ՝ դպրոցական պայուսակներ, գրչատուփեր, հաշվիչներ, ջրաներկեր, պլաստիլին, ալբոմներ, տետրեր, գրիչներ և այլն։
Ծրագիրն իրականացավ Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ֆինանսավորման շնորհիվ։ Արդեն տասներորդ տարին է, ինչ Հիմնադրամն իր Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Հայաստանի տարբեր մարզերի գյուղերի երեխաներին նվիրաբերում է գրենական պիտույքներ։ Նախորդ տարիներին պիտույքներ են ստացել Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և Արագածոտնի մարզի գյուղերը։
Իշխանասար և Հարժիս գյուղերի դպրոցահասակ երեխաներին պայուսակներ բաժանելուց հետո 14 ավել մնացած պայուսակները բաժանվել են նույն գյուղերի նախադպրոցական տարիքի երեխաներին։
Նկարներ

Այլ Նորություններ

2017-09-15
Խաղի միջոցով ուսման վարձավճար հաղթելու աննախադեպ միջոց՝ #CampՏեղ

2017-09-11
Սոսում նոր դպրոց և մարզադահլիճ բացվեցին

2017-09-05
Խաչարձանում ևս մեկ ընտանիք ջերմոց ստացավ

2017-09-04
Գրենական պիտույքներ՝ Խաչարձանի երեխաներին

2017-09-01
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտոնապես բացվեց

2017-08-29
Եղիցի տուն․ ևս մեկ տանիք՝ ևս մեկ ընտանիքի

2017-08-28
Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ

2017-08-16
Հիմնադրամի առաջին խոշոր ծրագրերից «Զանգեզուրը» 25 տարեկան է

2017-08-14
Գրենական պիտույքներ՝ Հարժիսի երեխաներին

2017-08-08
Օգտվել արևից և չվնասել ծառերը. Խաշթառակն արևային ջրատաքացուցիչներ կունենա

մշակված է