|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Եղիցի տուն․ ևս մեկ տանիք՝ ևս մեկ ընտանիքի
2017-08-29
Եղիցի տուն․ ևս մեկ տանիք՝ ևս մեկ ընտանիքի
Գյումրի Մուշ 2 2 թաղամասի նորակառույց բնակարաններից մեկում ենք։ Ամեն սենյակից մի թխկոց է գալիս․ բնակարանն ընդամենը քսան րոպե առաջ նվեր ստացած ընտանիքը «մարսում է» իր նոր կեցավայրը։ Հայրը ուսումնասիրում է հյուրասենյակը, մայրը ավագ դստեր հետ հրճվում են հոսող ջրի առկայությունից, մյուս դուստրերն իրենց առանձնասենյակում ընտրում են իրենց ապագա մահճակալը, իսկ ամենակրտսեր Քոչարյաններն էլ կողքի սենյակում պահմտոցի են խաղում․ Միշան մտնում է պահարաններից մեկի մեջ, իսկ Լուսինեն հաշվելով մինչև տասը, փնտրում է նրան։
Խաղի ամենաբուռն ընթացքի մեջ սենյակ է մտնում մայրը, տեսնի՝ երեխաներն ինչու են գոչյուններ հանում։ «Մաաաա՜մ, - բացականչում է պահարանի միջից Միշան, - ե՞րբ ենք տուն գնալու․․․»։ Մաման տխուր ժպիտով նայում է ներս։ «Միշա ջան, էս է հիմա մեր տունը, էն մյուսը մոռացիր․․․»։
Տասնամյա Միշան իր աշխարհ գալու օրվանից ի վեր ճաքած առաստաղ և պատեր է տեսել, քնել է նույն անկողնում երեք քույրերի հետ, և զրկված է եղել իր տարեկից այլ երեխաների՝ մարդկությունից նեղանալու և սենյակում փակվելու հնարավորությունից։ Հիմա աշխարհից նեղանալիս փախչելու տեղ ունի, բայց ելնելով շողշողացող դեմքի արտահայտությունից՝ նեղանալու առիթ չունի։ Մամայի՝ դոմիկը մոռանալու հորդորին ոչ միձև չի արձագանքում, շարունակում է ժպտալ ու դիմում է քրոջը․ «Լուս, հիմի դու պաղկվե»։
«Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն 30-րդ անօթևան ընտանիքին է տանիք նվիրում՝ դրան զուգահեռ նվիրելով համարձակություն և խաղաղություն։ Համարձակություն՝ գործելու, խաղաղություն՝ զգալու։ Քոչարյանների երկրորդ դուստրը՝ Արևիկը, ասում է․ «Կուզեմ արտասահմանում սովորել՝ Գերմանիայում։ Հիմա, որ գիտեմ՝ մերոնք լավ են, ավելի հանգիստ կերթամ»։ Ավագն էլ՝ Տաթևը, բա՝ վերջապես կկարողանանք ընկերուհիներով «դեվիշնիկ» կազմակերպել։ Եթե ծնողների մոտ փոքր-ինչ բթացած է եղել կյանքի անարդարության զգացումը, բոլոր երեխաները, կյանքի պարզագույն վայելքների իրավունքից զրկված լինելով, գիտակցել են՝ սա ճիշտ չէ, այսպես չպիտի լինի, այսպես չի կարելի ապրել, մարդը պետք է սեփական տարածքն ունենա, սեփական անկյունը։ Եվ սեփական տանիքն ունենալով՝ ամեն մեկը սկսել է նոր գաղփարներ և երազանքներ արարել՝ ինչ կարելի է անել դրա հետ։
Գյումրիում դոմիկներում ապրող ընտանիքները տարեցտարի քչանում են, բայց դեռ կան։ Հիմնադրամի բարերարների (այս անգամ ֆինանսավորել էր Գերմանիայի տեղական մարմինը) շնորհիվ երեք տասնյակ ընտանիք արդեն տեղափոխվել է դոմիկից տուն՝ հեղափոխվելով և մտափոխվելով առ այն, որ աշխարհն այդքան էլ նեղ չէ, և նրանց երազանքների համար էլ տեղ կա․․․


Նկարներ

Այլ Նորություններ

2017-11-13
Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը միկրոավտոբուս ունեցավ

2017-11-10
20 համակարգիչ՝ ինֆորմատիկայի քոլեջին

2017-11-09
Ամերիկացի պաշտոնյաները կոչ են անում միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին

2017-11-01
700 000 նվիրատու ամբողջ աշխարհում. բարերների համար Հիմնադրամն ամենավստահելի կառույցներից մեկն է

2017-10-23
Վարորդ Արամ․ «Գիտե՞ս՝ մենա՞կ քշել գիտենք․ 25 տարի աշխատելիս հա՛մ լուսանկարիչ ենք դարձել, հա՛մ օպերատոր, հա՛մ ծրագիր անող․․․»
#Հիմնադրամցիներ

2017-10-22
Մեկ դպրոցի կառուցում, երկուսի կահավորում Արցախի Քաշաթաղի շրջանում

2017-10-02
Գյումրիի դոմիկներում ապրող 31-րդ ընտանիքը տուն ստացավ

2017-09-29
Անվճար վիրահատություններ և բուժում Նոյեմբերյանում՝ ամերիկացի բժիշկների կողմից

2017-09-28
Խաչարձանցի երիտասարդները արգենտինահայերի հետ քննարկեցին գյուղի ապագան

2017-09-27
Արցախի Նորագյուղում մանկապարտեզ բացվեց

մշակված է