|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ
2017-08-28
Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ
6 ք/մ տարածք ունեցող դոմիկում Քոչարյանների վեցհոգանոց ընտանիքն ապրում է արդեն 19 տարի։ Ընտանիքի հայրը՝Արեստակես Քոչարյանը, ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, վարում է Երևան-Գյումրի միկրոավտոբուսը։ Ընտանիքի մայրը՝ Ժաննա Կարապետյանը, բուժքույր է «Գյումրի» բժշկական կետրոնում։ Ավագ դուստրը՝ Տաթևը, նույնպես բուժքույր է, աշխատում է «Էսկուլապ» բժշկական կենտրոնում։ Մյուս երկու դուստրերը՝ Արևիկը և Լուսինեն, ուսանողներ են։ Որդին՝ Միշան, դպրոցական է, սովորում է 4-րդ դասարանում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ ընտանիքին անակնկալ էր պատրաստել՝ սեփական տուն՝ երեքսենյականոց բնակարան Մուշ 2 2 թաղամասում։ Ընտանիքի արձագանքների մասին կարդա այստեղ։

Քոչարյանների ընտանիքը 30-րդ ընտանիքն է Գյումրիում, որ դոմիկից տուն է տեղափոխվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Հիմնադրամը Գյումրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014-ից։ Ընտանիքների վերաբնակեցումը հնարավոր է դարձել 2014-ին Լոս Անջելեսում կայացած Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված ամբողջ գումարի, հետագայում կատարված դրամահավաքների, անհատ բարերարների հանգանակությունների, ինչպես նաև Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ֆինանասավորման շնորհիվ։
Նկարներ

Այլ Նորություններ

2017-09-15
Խաղի միջոցով ուսման վարձավճար հաղթելու աննախադեպ միջոց՝ #CampՏեղ

2017-09-11
Սոսում նոր դպրոց և մարզադահլիճ բացվեցին

2017-09-05
Խաչարձանում ևս մեկ ընտանիք ջերմոց ստացավ

2017-09-04
Գրենական պիտույքներ՝ Խաչարձանի երեխաներին

2017-09-01
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտոնապես բացվեց

2017-08-29
Եղիցի տուն․ ևս մեկ տանիք՝ ևս մեկ ընտանիքի

2017-08-16
Հիմնադրամի առաջին խոշոր ծրագրերից «Զանգեզուրը» 25 տարեկան է

2017-08-15
Նվերներ իշխանասարցի երեխաներին՝ բրիտանահայերի կողմից

2017-08-14
Գրենական պիտույքներ՝ Հարժիսի երեխաներին

2017-08-08
Օգտվել արևից և չվնասել ծառերը. Խաշթառակն արևային ջրատաքացուցիչներ կունենա

մշակված է