|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Խաղի միջոցով ուսման վարձավճար հաղթելու աննախադեպ միջոց՝ #CampՏեղ
2017-09-15
Խաղի միջոցով ուսման վարձավճար հաղթելու աննախադեպ միջոց՝ #CampՏեղ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, կարևորելով կրթական ծրագրերի նշանակությունը և խթանելով խելացի երիտասարդների առաջխաղացումը, սեպտեմբերի 10-ին Երևանի Սիրահարների այգում կազմակերպել էր #CampՏեղ երիտասարդական միջոցառում։ Միջոցառման ժամանակ Հայաստանի և Արցախի բուհերի վճարովի համակարգում սովորող շուրջ 200 ուսանողներ խաղում էին ինտելեկտուալ «Բառախաղ» խաղը։ Խաղի արդյունքում առավելագույն միավորներ հավաքած երկու ուսանողների մեկ տարվա ուսման վարձավճարը փոխհատուցելու էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
«Բառախաղ» ինտելեկտուալ խաղի կանոնները հետևյալն են՝ մասնակիցը բացատրում է իր խաղընկերոջը քարտի վրա գրված բառը՝ առանց օգտագործելու այդ բառի հոմանիշը, թարգմանությունը, ինչպես նաև բառի ներքևում գրված արգելք հանդիսացող բառերը։ Ասենք՝ «բառարան» բառը պետք է դիմացինին բացատրել առանց օգտագործելու «գիրք», «լեզու», «բացատրություն» և «ուղղագրություն» բառերը։ Ուսման վարձավճար շահելու ցանկությունը մեծ էր, և ուսանողները աներևակայելի ջանքերի էին դիմում՝ դիմացինին իրենց ուզածը հասկացնելու համար։ Ասենք՝ մեկը մյուսին արագ-արագ բացատրում է «Պիկասոյի նման, Դալիի նման, Սևանա լիճ»։ Դե արի ու գուշակիր, որ խոսքը Հովհաննես Այվազովսկու մասին է․ մասնակիցը չէր կարող օգտագործել «նկարիչ», «ծով», «ալիք» բառերը։
«Բառախաղի» գերակտիվությանը զուգահեռ այգում վրանային և խաղաղ երեկո էր։ Ճոճերի վրա պառկած, աթոռակների կամ խոտի վրա նստած երիտասարդությունը, երեխաները, մեծահասակները լսում էին՝ ինչպես են #CampՏեղի հաղորդավարները պատմում «Հայաստան» համահայկական հիմնադրամի անցած ուղու մասին։ Այդ օրը Սիրահարների այգու բոլոր այցելուներն իմացան՝ Հիմնադրամի ամենախոշոր ծրագրերի՝ Վարդենիս-Մարտակերտ, Հյուսիս-Հարավ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհների մասին։ Տեղեկացան, որ Հիմնադրամը աշխարհի 21 երկրում ներկայացուցչություններ ունի, ավելի քան 700 հազար նվիրատու, 25 տարվա ընթացքում շուրջ 50 հազար իրականացրած ծրագիր։ Եվ, իհարկե, այցելուները տեղեկացան, որ իրենց սիրելի այգին, որտեղ վայելում էին կիրակի երեկոն, նույնպես վերակառուցվել է Հիմնադրամի ֆինանսավորմամբ․ 2008-ին Հիմնադրամի բարերարներ Պողոսյաններ ընտանիքը վերակառուցեց Պուշկինի այգին՝ այն վերանվանելով Սիրահարների այգի։
Օրը հագեցած էր նաև կենդանի երաժշտությամբ. նվագեցին Նեմռա ռոք խումբը և Գարիկ Պապոյան-Սոնա Ռուբենյան դուետը։
Միջոցառմանը ներկա էին «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Հիմնադրամի ներկայացուցիչները, դերասաններ Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, լրագրող Մարկ Գրիգորյանը, շոումեն Սերգեյ Սարգսյանը։
Միջոցառման վերաբերյալ լուրերին կարող եք հետևել ֆեյսբուքյան իվենթի էջով՝ https://www.facebook.com/events/1960469294193662/
Նկարներ

Այլ Նորություններ

2017-10-02
Գյումրիի դոմիկներում ապրող 31-րդ ընտանիքը տուն ստացավ

2017-09-29
Անվճար վիրահատություններ և բուժում Նոյեմբերյանում՝ ամերիկացի բժիշկների կողմից

2017-09-28
Խաչարձանցի երիտասարդները արգենտինահայերի հետ քննարկեցին գյուղի ապագան

2017-09-27
Արցախի Նորագյուղում մանկապարտեզ բացվեց

2017-09-11
Սոսում նոր դպրոց և մարզադահլիճ բացվեցին

2017-09-05
Խաչարձանում ևս մեկ ընտանիք ջերմոց ստացավ

2017-09-04
Գրենական պիտույքներ՝ Խաչարձանի երեխաներին

2017-09-01
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտոնապես բացվեց

2017-08-29
Եղիցի տուն․ ևս մեկ տանիք՝ ևս մեկ ընտանիքի

2017-08-28
Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ

մշակված է