|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
Մամլո հաղորդագրություններ
Հայտարարություններ
Լուրերի արխիվ
Ակնարկ
Տեսանյութեր

Search News

Որոնում
Ամիս
Տարի
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մամլո հաղորդագրություններ Արցախի Նորագյուղում մանկապարտեզ բացվեց
2017-09-27
Արցախի Նորագյուղում մանկապարտեզ բացվեց
Արցախի Ասկերանի շրջանի ամենամեծ գյուղը՝ Նորագյուղը, չնայած նախադպրոցական տարիքի երեխաների մեծ թվին, մինչ վերջերս մանկապարտեզ չուներ։ Այս փաստը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուշադրության կենտրոնում էր դեռևս 2011-ից, երբ Հիմնադրամի ծրագրի շրջանակում լուծվեց խմելու ջրի խնդիրը։ Նորագյուղի 1500 բնակիչներն այդ տարվանից ապահովվեցին խմելու ջրի բարեկարգ համակարգով։
2016 թվականից գյուղում սկսեց կառուցվել մանկապարտեզ։ Մանկապարտեզի կառուցման ֆինանսավորումը տրամադրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթայի աջակցությամբ, և Արցախի Հանրապետության կառավարությունը։
Մանկապարտեզը պաշտոնապես բացվեց սեպտեմբերի 20-ին։ «Նավթի և գազի փոխարեն մենք այլ հարստություն ունենք՝ մեր կրթությունը։ Յուրաքանչյուր նոր կրթօջախ, որը մենք կառուցում ենք, խոսում է Հայաստանի և Արցախի զարգացող ապագայի մասին», - Նորագյուղի մանկապարտեզի բացման արարողությանն ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

Մանկապարտեզի բացմանը ներկա էին նաև Հիմնադրամի բարերար և մանկապարտեզի գլխավոր հովանավոր արգենտինահայ Հովսեփ Թահթան, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք, գյուղի բնակիչներ։
Հովսեփ Թահթան պարգևատրվեց Արցախի Հանրապետության պետական պարգևով՝ երախտագիտության շքանշանով, ինչպես նաև նրան շնորհվեց Նորագյուղի պատվավոր քաղաքացու կոչում։
Նոր մանկապարտեզը երկհարկանի կառույց է` նախատեսված 80-90 երեխայի համար: Առաջին հարկում խաղասենյակներն են, սանհանգույցը, հանդերձարանը, խոհանոցը, լվացքատունը և պահոցներ: Երկրորդ հարկում ննջարաններն են, համակարգչային ուսուցման սենյակը, խաղերի և մարմնամարզության դահլիճը, տնօրենի սենյակը։ Ծրագրի շրջանակում բարեկարգվել է նաև մանկապարտեզի շրջակա տարածքը։
Նկարներ

Այլ Նորություններ

2017-10-02
Գյումրիի դոմիկներում ապրող 31-րդ ընտանիքը տուն ստացավ

2017-09-29
Անվճար վիրահատություններ և բուժում Նոյեմբերյանում՝ ամերիկացի բժիշկների կողմից

2017-09-28
Խաչարձանցի երիտասարդները արգենտինահայերի հետ քննարկեցին գյուղի ապագան

2017-09-15
Խաղի միջոցով ուսման վարձավճար հաղթելու աննախադեպ միջոց՝ #CampՏեղ

2017-09-11
Սոսում նոր դպրոց և մարզադահլիճ բացվեցին

2017-09-05
Խաչարձանում ևս մեկ ընտանիք ջերմոց ստացավ

2017-09-04
Գրենական պիտույքներ՝ Խաչարձանի երեխաներին

2017-09-01
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտոնապես բացվեց

2017-08-29
Եղիցի տուն․ ևս մեկ տանիք՝ ևս մեկ ընտանիքի

2017-08-28
Գյումրիի դոմիկներում ապրող 30-րդ ընտանիքը տուն ստացավ

մշակված է