|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ 2017
«Բերքառատ Արցախ»․ այս խորագիրն է կրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը։ Արցախի բերքառատությունը ապահովվելու է երկու խոշոր ծրագրով՝ նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։ Մարաթոնը կանցկացվի նոյեմբերի 23-ին։ Հեռուստամարաթոնի գլխավոր հովանավորն է Inecobank-ը, հեռարձակման հովանավորը՝ Unibank-ը։

Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելեսում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 330 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:

Նախորդ տարի «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15 428 777 ԱՄՆ դոլար։ Գումարն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանքիների համար առանձնատների կառուցմանը։

Հեռուստամարաթոն 2016-ի խոշոր նվիրատուներն էին
- Անդրանիկ եւ Սեդա Բաղդասարյանները /ԱՄՆ/՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար
- Սամվել Կարապետյանը /ՌԴ/՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը /ՀՀ/՝ 350 000 ԱՄՆ դոլար
- Ռեյ Հարթունյանը /ԱՄՆ/` 200 000 ԱՄՆ դոլար
- Սամվել Ալեքսանյանը /ՀՀ/՝ 200 000 ԱՄՆ դոլար
- Վարուժան Գրիգորյանը /ՀՀ/՝ 100 000 ԱՄՆ դոլար
- Ֆլեշ ՍՊԸ-ն /ՀՀ/՝ 100 000 ԱՄՆ դոլար
- Հակոբ Բաղդասարյանը /ԱՄՆ/՝ 100 000 ԱՄՆ դոլար
- Գագիկ Ծառուկյանը /ՀՀ/՝ 100 միլիոն ՀՀ դրամ
- Գրանդ Հոլդինգը /ՀՀ/՝ 60 միլիոն ՀՀ դրամ
- Մաքուր երկաթի գործարանը /ՀՀ/՝ 20 միլիոն ՀՀ դրամ




Ինեկոբանկ
Գլխավոր հովանավոր





Յունիբանկ
Հեռարձակման հովանավոր





Հայփոստ
Գործընկեր




Տեսահոլովակներ (2)
մշակված է