|
In Armenianհայ
|
Adopt a Project
Donors
Applicants
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Նախագահի մրցանակի արխիվ
Նախագահի մրցանակ
«Հանրապետության նախագահի մրցանակը» հիմնվել է 2001 թվականին` Պողոսյան հիմնադրամի հովանավորությամբ:

Մրցանակը` համանուն վկայագրի, շքանշանի և 10.000 (Տաս հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևի ձևով, շնորհվում է յուրաքանչյուր տարի` արվեստի, մշակույթի և գիտության ոլորտում նշանակալի ներդրում ունեցած գործիչներին:

Լավագույն աշխատանքներն ընտրում են մրցութային հանձնաժողովները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ընդունում է մրցույթի ներկայացվող հայտերը և աշխատանքները, կազմակերպում և համակարգում է մրցանակաբաշխության գործընթացը: Ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ՀՀ նախագահի նստավայրում: Հաղթողներին մրցանակներ է հանձնում անձամբ հանրապետության նախագահը:
2004 թվականին հիմնվեց նաև «Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակը», որը ևս հովանավորում է Պողոսյան հիմնադրամը: Մրցույթին կարող են մասնակցել, որպես կանոն, Հայաստանի հանրապետության քաղաքացի հանդիսացող 18-25 տարեկան երիտասարդները: Մրցանակը` համանուն վկայագրի, շքանշանի և 2.500 (երկուսուկես հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևի ձևով, շնորհվում է յուրաքանչյուր տարի:


2005 թվականին հիմնվեց «Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակը»
Մրցանակը նույնպես հովանավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 18-27 տարեկան երիտասարդ կատարողներին դասական երաժշտության բնագավառի հետևյալ անվանակարգերում.
ա) երգեցողություն` երկու մրցանակ,
բ) գործիքային կատարում` երկու մրցանակ:



2005 թվականին Պողոսյան հիմնադրամի հովանավորությամբ հիմնվել է ևս մի մրցանակ, որը կշնորհվի

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց»:

Սույն անվանակարգում շնորհվում է երկու մրցանակ, մեկը` Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ծագումով հայ գործչի կամ Հայաստանի Հանրապետության կազմակերպությանը, մյուսը` օտարազգի գործչի կամ օտարերկրյա կազմակերպությանը:

Մրցանակը` համանուն վկայագրի, շքանշանի և 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլար դրամական պարգևի ձևով, շնորհվում է յուրաքանչյուր տարի:
մշակված է