Logo

Գաղտնիության քաղաքականություն

Ներածություն

Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր («Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Մեր», «ՀՀՀ») himnadram.org կայքի կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը:

Տվյալների գաղտնիություն

Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են գաղտնի և կարող են տրամադրվել միայն «Հայաստան» հիմնադրամի գործընկերությանը, եթե այլ բան նախատեսված չէ։ Դուք համաձայնում եք, որ Ձեր անունը նվիրատվության առնչությամբ կարող է տեղադրվել և հրապարակվել մեր կայքում՝ որպես դոնոր, եթե չեք նշել, որ ցանկանում եք մնալ անանուն։

Անձնական տվյալների հավաքագրում

Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝

  • ա) Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկություններ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար
  • բ) Կայքի միջոցով Ձեր կատարած նվիրատվությունների պատմությունը, նախագծերը և ոլորտները
  • դ) Կայքի օգտագործման Ձեր սեսիաները, ինչպես օրինակ՝ IP հասցեները, աշխարհագրական վայրը
  • ե) Մեզ հետ ունեցած նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն:

Մենք չենք պահում Ձեր վճարային քարտի որևէ տվյալ մեր սերվերների վրա: Մենք օգտագործում ենք SSL կոդավորում և HTTPS անվտանգ հասանելիություն:

Քուքիներ

Կայքն օգտագործում է քուքիներ: Կայքն օգտագործում է Google Analytics և Google Maps ծառայությունները, որոնք տրամադրվում են Google ընկերության կողմից։

Ձեր իրավունքները

Դուք կարող եք ցանկացած պահի դիմել՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու կամ փոփոխելու համար: Բողոքների դեպքում կարող եք կապվել legal@himnadram.com հասցեով:

Կապ

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ info@himnadram.org հասցեով, +37410-526 474 հեռախոսահամարով կամ Բաղրամյան 26, Երևան հասցեով:

Վերջին թարմացումը՝ օգոստոսի 15, 2019

Logo
© 1992-2026 Հայաստան համահայկական հիմնադրամԲոլոր իրավունքները պաշտպանված են:
Կապ մեզ հետ Գաղտնիության քաղաքականություն Օգտագործման պայմաններ
Պատրաստված է CodeMagnate-ի կողմից