Օգտագործման պայմաններ
Ներածություն
Այստեղ կարող եք ծանոթանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքի Օգտագործման պայմաններին։ Այցելելով մեր՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված «Հայաստան» համահայկական հիմնադրամի (այսուհետ՝ ՀՀՀ, Մենք) կայք (himnadram.org) և օգտվելով մեր կայքում հրապարակված տեղեկատվությունից և նվիրատվության համակարգից՝ Դուք ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը:
Գրանցում
Այս համակարգը օգտագործելու համար Դուք պետք է նախ գրանցվեք և ստեղծեք հաշիվ («Հաշիվ»): Դուք հավաստում եք, որ կայքում գրանցվելիս, նվիրատվություն կատարելիս կամ մեզ հետ կապի ընթացքում տրամադրված տվյալները ճշգրիտ են և ամբողջական:
Նվիրատվություն
Դուք համաձայնում եք, որ նվիրատվության կատարման պահից նվիրաբերած գումարներն անցնում են ՀՀՀ-ի տնօրինության տակ։ Այն դեպքում, երբ նախագիծը ամբողջությամբ ֆինանսավորվել է, միջոցները կուղղվեն հիմնադրամի ընդհանուր բյուջե:
Չեղարկում և ամսական նվիրատվության փոփոխություն
Դուք կարող եք չեղարկել Ձեր պարբերական նվիրատվությունները ցանկացած պահի։ Չեղարկման կամ գումարի փոփոխության համար կապվեք մեզ հետ info@himnadram.org հասցեով:
Անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում
Կայքի որոշ հատվածներ պահանջում են որոշակի անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում: Հիմնադրամը հավաքագրում և օգտագործում է Ձեր տվյալները համաձայն Գաղտնիության քաղաքականության: